Գուրամիշվիլիի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից հիվանդանոցում են մնում երկուսը

Գուրամիշվիլու պողոտայում, բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած հինգ անձանցից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից:

Հատկապես ծանր է այրվածքների կենտրոն տեղափոխված տղամարդու առողջական վիճակը: Նրա մոտ այրվել է մարմնի 60 տոկոսը և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները դժվարանում են տալ կանխատեսումներ:

Ութերրորդ հիվանդանոցում է գտնվում ևս մեկ հիվանդ, ով ունի ուղեղի ցնցում, և բժիշկները ասում են, որ նա հիվանդանոցը կլքի վաղը: