Թբիլիսիում ընթանում է «Համարձակվիր պայքարել կյանքի համար» ցույցը
Թբիլիսիում ընթանում է «Համարձակվիր պայքարել կյանքի համար» ցույցը

Կառավարության վարչության մոտ «Համարձակվիր» շարժման ներկայացուցիչներն անցկացնում են «Համարձակվիր պայքարել կյանքի համար» ցույցը:

Հանրահավաքն սկսվել է մեկ րոպե լռությամբ ի հիշատակ 15-ամյա դեռահասի:

Ցուցարարներն այս պահին խոսքով ելույթ են ունենում: Ինչպես նրանք հայտարարում են, համակարգը բռնություն գործադրող է և այն պետք է փոխվի:

Բացի այդ, ցույցի մասնակիցները պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը, ինչպես նաև՝ դեռահասի մահվան գործի օբյեկտիվ հետաքննություն:

Ցուցարարները կառավարության վարչության շենքի դիմաց պարանով գրել են «Կորչի համակարգը» գրառումը, որն այնուհետև այրել են: