Թբիլիսիում բացվել է «Ամանորյա գյուղը»

15:40, 21.12.2024

Թբիլիսիում բացվել է «Ամանորյա գյուղը»:

Քաղաքապետարանից հայտնում են, որ «Ամանորյա գյուղում» միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 7-ը։

«Թբիլիսցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն ունեն այցելելու «Ամանորյա գյուղ», որտեղ կգտնեն ժամանցի բազմազան միջոցառումներ։

Մայրենի լեզվի այգում և Արդարադատության տան ավտոկայանատեղիի հարևանությամբ գտնվող «Ամանորյա գյուղում» կան՝ ձեռնարկատիրական և գաստրոնոմիական շուկաներ, «Թբիլիսյան Սուրբ Ծննդյան շուկա» ցուցահանդես-վաճառք, մանկական թեմատիկ տարածքներ, Ձմեռ պապի տուն և արհեստանոց, ատրակցիոնների պուրակ, սահադաշտ, թեմատիկ դեկորացիաներ և ինստալացիաներ։

Ինչ վերաբերում է Օրբելիանիի հրապարակին, ապա նշված տարածքում գտնվող «Ամանորյա գյուղ» ժամանած հյուրերը կգտնեն՝ գաստրոնոմիական շուկա, «Թբիլիսյան Սուրբ Ծննդյան շուկա», ամանորյա գնացք, թեմատիկ դեկորացիաներ և ինստալացիաներ, քաղցրավենիքի փառատոն։

Ամեն օր կանցկացվի «Ամանորյա գյուղ»-ը` հեքիաթային հերոսների երթ, մանկական համերգներ, երեկոյան համերգներ, բաց կինոթատրոն, թատերական ներկայացումներ և մանկական ժամանցային միջոցառումներ։

«Ամանորյա գյուղում» միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 7-ը»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ