Թբիլիսիի մետրոկայանները վերանորոգվելու են հետազոտության արդյունքները հայտնի դառնալուց հետո

Թբիլիսիի մետրոկայանները վերանորոգվելու են այն բանից հետո, երբ հայտնի դառնան անցկացված հետազոտության արդյունքները: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Մենք սպասում ենք եզրահանգումներին: Երբ արդեն կունենանք եզրահանգման առնչությամբ փաստաթղթերը, կսկսենք մետրոկայանների վերանորոգման աշխատանքները, ինչպես Վարկեթիլիի, այնպես էլ այլ կայանների, որտեղ կան խնդիրներ և ծանր վիճակ է»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոկայաններում վերանորոգման աշխատանքները կասեցնելու մասին որոշումն ընդունել է Վարկեթիլիում առաստաղի փլուզումից հետո, որտեղ տուժել էր 14 մարդ: