Թբիլիսիի մանկապարտեզները նոր կարգավորումներով պատրաստ են աշխատանքի համար. Կախա Գվանցելաձե
Թբիլիսիի մանկապարտեզները պատրաստ են աշխատել առողջապահության նախարարության կողմից հաստատված նոր կարգավորումներով:
Մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար, Կախա Գվանցելաձեն նոր կարգով աշխատանքի սկզբունքների հետ ծանոթացել է Թբիլիսիի թիվ 44 հանրային մանկապարտեզում, որտեղ մյուս մանկապարտեզների նման, բակում տեղադրվել են ակնարկներ և դեզոբարիերներ, բարեկարգվել են սպասելու և մեկուսացման տարածքները:
Կախա Գվանցելաձեն ստուգել է նաև ննջասենյակներում մահճակալների բաշխումը: Նոր կանոնակարգի համաձայն, երեխաների մահճակալները պետք է տեղադրվեն այնպես, որ երեխաները առերես շփում չունենան: Բացի այդ, մանկապարտեզի գործակալությունը գնել է մեթոդական նյութեր, որոնք տեղադրված են յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված անհատական պայուսյակի մեջ: Բոլոր դաստիարակչական խմբերում սահմանվել են տարածքներ տարբեր ակտիվությունների համար, որպեսզի երեխաների փոքր խմբերի միջև պահպանվի հեռավարությունը:
«Կարգավորումների հաստատումից հետո մենք սկսեցինք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանք կյանքի կոչելու համար, ինչը պահանջում էր ինչպես որոշակի գույքի ձեռք բերում, այնպես էլ անձնակազմի վերապատրաստում: Շատ կարճ ժամանակում մենք վերազինեցինք և կազմակերպեցինք մանկապարտեզները, որից հետո յուրաքանչյուր հիմնարկ մանրակրկիտ ստուգում անցավ առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության կողմից: Կարելի է ասել, որ Թբիլիսիի հանրային մանկապարտեզները պատրաստ են ընդունել երեխաներին», – ասել է Կախա Գվանցելաձեն:
Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական տարվա սկիզբը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին: Թբիլիսիի 183 մանկապարտեզում գրանցված է մոտ 61 000 դաստիարակվող: