Թբիլիսիի քաղաքապետը ծանոթացել է Ճավճավաձեի պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքներին
Թբիլիսիի քաղաքապետը ծանոթացել է Ճավճավաձեի պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է Ճավճավաձեի պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքներին: Աշխատանքներն այժմ ընթանում են Կավսաձեի փողոցից մինչև Ղիփշիձեի փողոց:

Այս պահի դրությամբ ավարտված է կոյուղու ցանցի վերանորոգումը և իրականացվում են ստորգետնյա հաղորդակցությունների վերանորոգման աշխատանքներ:

«Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմում: Մոտ փետրվարի 24-ի համար ամեն բան կլինի ավարտված և կսկսվի ասֆալտապատումը»,- հայտարարել է Կախա Կալաձեն: