Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է նոր կորոնավիրուսով վարակված 24 հիվանդ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում վերջին 24 ժամում ընդունել են կորոնավիրուսով վարակված երկու հիվանդի:
Համապատասխանաբար, այս պահի դրությամբ մեկուսացված բաժանմունքում գտնվում է 24 վարակակիր:
«Հիվանդների վիճակը կայուն է: Այս պահին ծանր հիվանդներ չունենք: Վերջին 24 ժամում մենք ընդունել ենք երկու վարակվածի, նրանք կարանտինային տարածքից են: Նրանցից մեկը Վրաստանի, իսկ մեկը Հայաստանի քաղաքացի է»,- հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեն: