Թաիլանդի առևտրի կենտրոնի վրա հարձակվողը ոչնչացվել է հատուկ գործողության ժամանակ

Թաիլանդի առևտրի կենտրոնի վրա հարձակվողը ոչնչացվել է հատուկ գործողության ժամանակ:

Հատուկ գործողությունը համատեղ իրականացրել են ոստիկանության և բանակի հատուկջոկատայինները:

Մինչ նրան ոչնչացնելը, զինված հարձակվողը՝ Նախոն Ռատչասիմա քաղաքի առևտրի կենտրոնում սպանել է 26 մարդու:

Առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով վիրավորվել է 63 մարդ:

Թաիլանդի բանակի 32-ամյա Կապրալը ռազմակայանում սպանել է հրամանատարին և ևս երկու զինվորականի:

Այնուհետև նա վերցրել է զենքն ու մինչ առևտրի կենտրոն հասնելը կրակել է քաղաքի տարբեր ուղղություններով: