Թուրքիայի վարչապետը ցավակցություն է հայտնում Գիորգի Կվիրիկաշվիլուն և վրաց ժողովրդին
Թուրքիայի վարչապետը ցավակցություն է հայտնում Գիորգի Կվիրիկաշվիլուն և վրաց ժողովրդին

Թուրքիայի Հանրապետության վարչապետ Բինալի Յըլդրըմը Բաթումիի ողբերգության պատճառով, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն ուղարկել է ցավակցական նամակ:

«Խորը վշտով տեղեկացա, որ երեկոյան ժամերին, Բաթումիի հյուրանոցներից բռնկված հրդեհի պատճառով, զոհվել է ավելի քան 10 մարդ և կան տուժածներ: Անձամբ ես և Թուրքիայի կառավարությունը կիսում ենք Ձեր և բարեկամ վրաց ժողովրդի վիշտը, տեղի ունեցած փաստի առնչությամբ, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Ցանկանում եմ օգտվել առիթից և Ձեզ և վրաց ժողովրդին մաղթեկ առողջություն և երջանկություն»,- ասվում է Թուրքիայի վարչապետի ցավակցական նամակում: