Տղիբուլիում Մինդելիի անվան հանքահորի աշխատակիցները արդեն վեցերորդ օրն է գործադուլ են անում
Տղիբուլիում Մինդելիի անվան հանքահորի աշխատակիցները արդեն վեցերորդ օրն է գործադուլ են անում

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքի աշխատակիցները վեց օր է գործադուլ են անում: Նրանք ընկերության ղեկավարությանը խնդրում են աշխատավարձը բարձրացնել 300 լարիով:

Ընկերության դիրքորոշումը հայտնի է. Աշխատավարձի ֆիքսված չափը բարձրացնելու ծրագիր չկա, և միայն բոնուսների և հավելավճարների տեսքով կբարձրանա աշխատողների աշխատավարձը: Հանքագործների համար այս պայմանն անընդունելի է: Նրանք չեն վերադառնա աշխատանքային գործընթացին, քանի դեռ իրենց խնդրանքը չի բավարարվել: Ցուցարարները պահանջում են բանակցային գործընթացում ներգրավվեն մունիցիպալիտետի գամգեբելին և մեծամասնական պատգամավորը:

Այսօր ՝ ժամը 12:00-ին, նախատեսվում է ցույց Տղիբուլիի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքի դիմաց, որում բացի հանքափորներից, ներգրավված կլինի նաև տեղի բնակչությունը:

Տղիբուլիի քաղաքապետը ներգրավված էր բանակցային գործընթացում: Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է Թեմուր Չուբինիձեն, նա կհանդիպի «Սաքնախշիրի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխաիլ Սոցկիի հետ, իսկ հանդիպումից հետո նա կապվելու է մունիցիպալիտետի մեծամասնական պատգամավորի հետ: