Հանքահորում հնարավոր չեղավ խուսափել աղետից, հանաբաբար այն կապված էր բնական երևույթների հետ. «Սաքնախշիրի»

«Սաքնախշիրի» ընկերությունը Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ տարածում է հայտարարություն:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մինդելիի հանքահորում հնարավոր է տեղի է ունեցել լեռնային հարված, որը առաջացրել է թունելում տանիքի փլուզում:

«2018 թվականի ապրիլի 5-ին, ժամը 03:50-ին առաջին քարածխային հանքում հավանաբար տեղի է ունեցել լեռնային հարված, որը առաջացրել է թունելում տանիքի փլուզումը: Նախնական գնահատմամբ, առաջացած օդային մասաները տարածվել են թունելներում, որի արդյունքում ցավոք մահացել է վեց հանքափոր, իսկ երեքը տուժել են»,-ասված է հայտարարության մեջ:

«Սաքնախշիրի» ընկերությունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին: Ընկերությունում նշում են, որ այս պահին տուժած երկու հանքափոր գտնվում է Քութաիսիի հիվանդանոցում, իսկ մեկը բուժում է անցնում Տղիբուլիում: