Տուժած հանքափորներից մեկը հիշել է հանքահորում տեղի ունեցած միջադեպը
Տուժած հանքափորներից մեկը հիշել է հանքահորում տեղի ունեցած միջադեպը

Առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին, Տղիբուլիի և Քութաիսիի հիվանդանոցներում տեսակցել է Մինդելիի հանքահորում տեղի ունեցած միջադեպից տուժած հանքափորներին:

Տուժածներից մեկը Քումսիշվիլիին պատմել է միջադեպի մասին:

Ինչպես հիշում է հանքափորը, հարվածի ալիքը այնքան հզոր էր, որ նրա շպռտել է 15 մետր այնկողմ:

«Եթե խոսենք մեր լեզվով, լեռնային հարվածները ազդանշան չեն տալիս: Կան ալիքներ, երբ ազդանշան ստանում ենք, սակայն այս դեպքում գտնվում էինք քարածխի հայտնաբերման 5-րդ շերտում: Տղաները իրենց գործը լավ գիտեին, մնացածը կպարզի հետաքննությունը»,-նշել է տուժած հանքափորը:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ: Գոյություն ունեցող լրատվությամբ, վեց մարդ զոհվել է տեղում, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:

Պատահարի այլ մանրամասներ դեռևս անհայտ են: