Կախա Կալաձեն ցավակցել է Մինդելիի հանքահորում մահացած բանվորների ընտանիքներին
Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն Տղիբուլիում, Մինդելիի հանքահորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ցավակցել է զոհված հանքափորների ընտանիքներին:
«Տղիբուլիում տեղի է ունեցել մեծ դժբախտություն: Վեց մարդ է մահացել: Ցավակցում եմ զոհված մարդկանց ընտանիքներին և նրանց մտերիմներին»,-ասված է Կախա կալաձեի հայտարարության մեջ:
Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ: Գոյություն ունեցող լրատվությամբ, վեց մարդ զոհվել է տեղում, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:
Պատահարի այլ մանրամասներ դեռևս անհայտ են:
Հեղինակ -
Edgar Barsegyan