Ճապոնիայի աճուրդում թյունիկը վաճառվել է ռեկորդային գնով, 3,1 միլիոն դոլարով
278 կգ քաշով թյունիկը Տոկիոյում այս տարվա առաջին աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 333,6 միլիոն իեն գնով (գրեթե 3,1 մլն դոլար)։
Թյունիկի ամանորյա առաջին սակարկությունները սովորաբար ուշագրավ են լինում, քանի որ դրանք ոչ պաշտոնապես համարվում են տնտեսության կացության ցուցիչ եւ կանխատեսում ողջ տարվա համար. որքան բարձր է ամենաթանկ թյունիկի գինը, այնքան ավելի հաջող կլինի տարին երկրի տնտեսության համար։