Ճապոնիայի ափերին մոտենում է հզոր թայֆուն
Ճապոնիայի ափերին մոտենում է հզոր թայֆուն

Ճապոնիայի ափերին մոտենում է «Հայշեն» թայֆունը: Աղետի պատճառով տրվել է հարյուր հազարավոր մարդկանց տարհանման հանձնարարական: Օդերևութաբանները կանխատեսում են ուժեղ քամի և տեղումների ռեկորդային քանակ:

Ըստ «ռոյթերի», աղետը սպառնում է մի քանի պրեֆեկտուրաներին, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ լքելու է իր տունը: Որոշ շրջաններում քամու արագությունը կհասնի 50 մ/վ:

Թայֆունի պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 500 չվերթ: Սեպտեմբերի 7-ից կսահմանափակվի նաև արագընթաց գնացքների տեղաշարժը: Ճապոնական խոշոր ընկերությունները, ներառյալ «Toyota»-ն և «Honda»-ն  դադարեցրել են իրենց աշխատանքը: Փակվել են նաև խոշոր սուպերմարկետները:

Այս պահին աղետը մոտենում է Օկինավա նահանգին: Ենթադրվում է, որ թայֆունը Ճապոնիա կհասնի այս գիշեր:

Ուժեղ քամու պատճառով բնակավայրերի մի մասը մնացել է առանց էլեկտրականության: Հաղորդվում է երկու վիրավորների մասին: