Նոր տարվա գիշերը անվճար քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի մինչև առավոտյան ժամը չորսը
Նոր տարվա գիշերը անվճար քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի մինչև առավոտյան ժամը չորսը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Նոր տարվա գիշերը անվճար քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի մինչև առավոտյան ժամը չորսը:

«Ամանորյա համերգները կանցկացվեն երեք տեղավայրում: Համապատասխանաբար, մենք հայտարարեցինք, որ մետրոն կապահովի ուղևորների անվճար տեղափոխությունը: Ինչպես նաև ցանկանում ենք ավելացնել, որ ավտուբուսների ծառայությունը կլինի անվճար: Բոլոր շրջաններից, թաղամասներից հնարավոր կլինի, ով ցանկություն ունի, գա Գլդանի, Վարկեթիլի, Եվրոպայի հրապարակ և ներկա գտնվի համերգերին»,- հայտարարել է Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստին: