Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր արտասահմանում Վրաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցելու հնարավորությունը արհեստականորեն սահմանափակվում է
Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր արտասահմանում Վրաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցելու հնարավորությունը արհեստականորեն սահմանափակվում է

Տեսագրությունների տարածումը, որում առանձին քաղաքացիներ խոսում են արտասահմանում Վրաստանի հյուպատոսական հաստատությունների կողմից հյուպատոսական գրանցում անցնելու գործընթացի և ընտրությունների մասնակցություն ունենալու  արհեստական սահմանափակումների մասին:

Արտաքին գործերի նախարարությունը արտասահմանում ապրող Վրաստանի քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու հետ կապված տարածում է տեղեկություն: Նախարարի տեղակալ Խաթունա Թոթլաձեի հայտարարությամբ, սոցիալական ցանցերում և կոնկրետ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, իբր քաղաքացիների ընտրություններին մասնակցելու հնարավորությունը սահմանափակվում է հյուպատոսարաննեում ստեղծված խնդիրների պատճառով, իրականությանը չի համապատասխանում:

Խաթունա Թոթլաձեն այսօր խոսել է կոնկրետ օրինակների մասին և հայտարարել, որ հյուպատոսարանների դեմ իրականացվում է նպատակաուղղված քարոզարշավ:

Գերատեսչության տեղեկությամբ, արտաքին գործերի նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է, որպեսզի արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներն ունենան տեղեկություն և առանց խնդիրների կարողանան գրանցվեց ընտրությունների համար: