Տարածվել է տեղեկություն, թե որ երկրների քաղաքացիներ էին ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված մարդիկ
Տարածվել է տեղեկություն, թե որ երկրների քաղաքացիներ էին ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված մարդիկ

Իրանում, Թեհրանի օդանավակայանի մոտ «Ուկրաինայի ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնության մասին տարածվում են հակասող տեղեկություններ:

Իրանական մամուլի տեղեկությամբ, զոհվել է Իրանի 147 քաղաքացի: Ուկրաինական մամուլի տեղեկությամբ, ինքնաթիռում գտնվում էր 180 մարդ և զոհերի թվում կա Ուկրաինայի երկու քաղաքացի, անձնակազմի 13 անդամ, Իրանի 71, Կանադայի 73, Գերմանիայի 4, Մեծ Բրիտանիայի 3, Շվեյցարիայի 8 և Աֆղանստանի 6 քաղաքացի:

Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանի մերձակայքում ընկել է թռիչքից երկու րոպե անց: