Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են

Իրանի հեռուստատեսության տեղեկությամբ, Թեհրանի օդանավակայանից կործանված ուկրաինական ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են:

Ավիավթարի ժամանակ ինքնաթիռում գտնվել է 180 մարդ:

Ինքնաթիռը չվերթ էր կատարում Կիևի ուղղությամբ: Այն կործանվել է թռռիչք կատարելուց երկու րոպե անց, որից հետո այրվել է: