Իրանն ավիավթարի հետաքննության գործին կներգրավի ԱՄՆ-ի ներկայացուցիչներին
Իրանն ավիավթարի հետաքննության գործին կներգրավի ԱՄՆ-ի ներկայացուցիչներին

Իրանն ավիավթարի հետաքննության գործին կներգրավի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին:

Արևմտյան մամուլի տեղեկությամբ, այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը հնարավոր է վթարի է ենթարկվել հրթիռի հետ բախման հետևանքով, Թեհրանն ընդլայնել է հետաքննությունը: Դրան մասնակցելու են նաև ԱՄՆ-ի և «Բոինգ» կոնցեռնի ներկայացուցիչները:

Ողբերգության պատճառներն արդեն գործող քննչական խմբի հետ միասին կփորձեն պարզել ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի անդամները:

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նրանք հետաքննությանը կներգրավեն բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները զոհվել են հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետաքննությանն արդեն մասնակցում է 45 ուկրաինացի փորձագետ: