Տառապանքների ժամանակ մենք պետք է ասենք, որ Աստված սեր է և սերը կփրկի մեզ. Իլիա երկրորդ
Տառապանքների ժամանակ մենք պետք է ասենք, որ Աստված սեր է և սերը կփրկի մեզ , – այս հայտարարությունը Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը արել է պատարագի ավարտից հետո, քարոզի ժամանակ:
Ուղղափառ եկեղեցին նշում է Խաչի տոնը: Իլիա II- ի խոսքերով, մարդկանց բարդությունները աստծուց տրված խաչն է:
«Ահա անցել է մեծ պահքի երեք շաբաթը: Այսօր խաչի պաշտամունքի օրն է: Մենք պետք է կրկին մտածենք, որ խաչը, որը մենք կրում ենք, աստծունն է: Սակայն դժվար է երբ մարդը ինքն է կրում խաչը: Փաստորեն, Աստված տալիս է խաչը, և տալիս է ուժ փորձությունները հաղթահարելու համար: Որոշ մարդիկ այնքան ուժեղ են, որ իրենք կրում են նաև այլ մարդկանց խաչը: Ոմանք այնքան ուժեղ են, որ կրում են ազգի խաչը, և այդ մարդկանց աստված օգնում է և զորացնում:
Իլիա երկրորդը հիշել է երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանը և մի կնոջ պատմությունը, ում ամուսնուն և երեխաներին տարել են պատերազմ: Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը հավատացյալներին կոչ է արել չդադարեցնել աղոթքը:
«Հիշում եմ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, երբ մարդիկ ծանր վիճակում էին: Մի կին կար, որը ուներ ընտանիք, ամուսին և երկու երեխա `տղա և աղջիկ: Ամուսնուն և երեխաներին տարել էին պատերազմի դաշտ և նա մնացել էր միայնակ: Գալիս էր մեր տան մոտ և պատմում էր իր անցյալի մասին: Չնայած իր տխրությանը, նա երբեք չի խոսել իր դժվարությունների մասին: Ընդհակառակը, ցանկանում էր ինչ որ կերպ հաճույճ փոխանցել ուրիշներին: Նրա անունը Էվդոկիա էր և ես խնդրում եմ ձեզ աղոթել նրա համար»,-ասել է Իլիա երկրորդը:
Հեղինակ -
Edgar Barsegyan