Սուրբ Զատիկը՝ Վիրահայոց թեմում - Ֆոտոշարք՝ Վրաստանի հայկական եկեղեցիներից
Սուրբ Զատիկը՝ Վիրահայոց թեմում - Ֆոտոշարք՝ Վրաստանի հայկական եկեղեցիներից

Ապրիլի մեկին, Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Համայն աշխարհի առաքելական եկեղեցիներում անցկացվել են տոնական պատարագներ:

Սուրբ Զատիկը նշել են նաև Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում: Վաղ առավոտից բազմամարդ էին Թբիլիսիի, ինչպես նաև Ախալցխայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Բաթումիի  հայկական եկեղեցիները:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը, շնորհավորելով հավատացյալներին Սուրբ Զատկի կապակցությամբ, օրվա խորհրդի մասին քարոզում նշել է, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է՝ միաժամանակ մաղթելով, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիներին ու բոլոր հավատացյալներին:

Նշենք, որ ապրիլի 2-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների:

Ստորև ներկայացնում ենք ֆոտոշարք՝ Վրաստանի տարբեր շրջանների եկեղեցիներից:

Լուսանկարները վերցված են թեմի եկեղեցիների ֆեյսբուքյան պաշտոնական էջերից

Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի

Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցի

Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցի

Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի