Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցին աջակցել է իշխանության որոշումը, արգելել Զատիկին գերեզմաններ այցելելը
Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցին աջակցել է իշխանության որոշումը, արգելել Զատիկին գերեզմաններ այցելելը

Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցին աջակցել է իշխանության որոշումը՝ արգելել Զատիկին գերեզմաններ այցերը: Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչն իշխանության այս որոշումն անվանում է խելամիտ:

«Մոսկվայի, ինչպես նաև որոշ շրջանների իշխանության որոշումը, Զատիկի օրը չեղարկել գերեզմանոցներ այցերը կորոնավիրուսի պատճառով – սպասվող և խելամիտ միջոց է, որը բազմաթիվ մարդկանց կպաշտպանի վտանգից»,- գրել է Լեգոյդան՝ «Տելեգրամ» սոցիալական ցանցում:

Լեգոյդայի խոսքով, Զատիկին գերեզման այցելելու սովորույթը եկեղեցական չէ և այն ձևավորվել է Խորհրդային ժամանակաշրջանում:

«Զատիկն ուրախանալու համար է, և ոչ՝ ննջեցյալների համար սգալու, ուստի գերեզմանոց գնալ հրաժարվելու դեպքում, դա մահացածի նկատմամբ դավաճանություն չի լինի»,- մեկնաբանել է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ մինչ այդ, Լեգոյդան հայտարարել էր, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին առաջիկա շաբաթների ընթացքում հավատացյալներին տանից աղոթելու և տաճարներ գնալուց խուսափելու կոչ է անում: