Հաքան Ֆիդան. Թուրքիան մտադիր է Անկարայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև ջերմ հարաբերություններն օգտագործել ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնությունները հաղթահարելու համար

14:09, 07.07.2026

Թուրքիան մտադիր է Անկարայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ջերմ հարաբերություններն օգտագործել ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնությունները հաղթահարելու համար։ Այս մասին «The New York Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Էրդողանի հարաբերությունները Թրամփի հետ կարող են նպաստել ՆԱՏՕ-ի ներսում առկա լարվածության մեղմացմանը։

«Պարոն Թրամփի համար սա պարզապես վստահության և ընկերության հարց է»,- նշել է Հաքան Ֆիդանը։

Ինչպես նշել է Թուրքիայի արտգործնախարարը, Թուրքիան պատրաստվում է «այս ընկերությունն օգտագործել հանուն ընդհանուր գործի և ի բարօրություն ողջ ՆԱՏՕ-ի ընտանիքի»։

Ի գիտություն՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դերի կրճատման կամ Հյուսիսատլանտյան դաշինքից ընդհանրապես դուրս գալու վերաբերյալ Դոնալդ Թրամփի սպառնալիքները մյուս անդամներին ստիպել են անվտանգության ապահովման նոր տարբերակներ փնտրել։

Միևնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, Թրամփը նաև մեղադրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անհավատարմության մեջ այն բանի համար, որ նրանք չեն աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությանը, որին այդ գործընկերներից շատերը դեմ էին։ Չնայած ՆԱՏՕ-ի երկրների որոշ առաջնորդների հասցեին հնչած ուղղակի քննադատությանը՝ Թրամփը ջերմ հարաբերություններ է պահպանում Էրդողանի հետ և նրան անվանում է «ընկեր» ու «մեծ առաջնորդ»։

Նմանատիպ