Քրեակատարողական հաստատություններում գտնվող բոլոր կալանավորներին կտրվի Զատկական կապոց
Քրեակատարողական հաստատություններում գտնվող բոլոր կալանավորներին կտրվի Զատկական կապոց

«Գուդվիլը» Զատկի համար կարմիր ձվեր է նվիրելու վրացական քրեակատարողական հաստատություններում գտնվող մեղադրյալներին և դատապարտյալներին: Տեղեկատվությունը տարածում է Հատուկ քրեակատարողական հաստատությունը:

Միևնույն ժամանակ, պայմանագրի համաձայն, ՍՊԸ «Իլի Գրուպ»-ը կալանավորներին կտրամադրի 500 գրամանոց պասկաներ:

Բացի այդ, «Վիվամեդ» կլինիկայում գտնվող 45 մեղադրյալի (ովքեր նույնպես կստանան «Գուդվիլի» և «Իլի Գրուպի» նվերներ) ՍՊԸ «Ղիան» կտրամադրի պասկա, կարմիր ձու և մոմ:

Այսօրվա դրությամբ, վրացական ՔԿՀ-ներում կա 9471 բանտարկյալ, որոնցից 7,634-ը դատապարտված են: