Թբիլիսիում սպանություն է տեղի ունեցել
Թբիլիսիում՝ Վակեի շրջանում, սպանություն է տեղի ունեցել։ Առկա տեղեկություններով՝ սպանվել է մեկ անձ։
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, գործով քննությունը վարվում է քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորյալ սպանություն։
Այս պահին տարածված տեղեկատվության համաձայն՝ սպանությունը բացահայտված է, և հնարավոր մեղադրյալը տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։