Վրաստանի ուղղափառ եկեղեցին պատրաստվում է Սուրբ ծննդյան տոնի համար: Տոնական պատարագը անց է կացվելու երկրի բոլոր գործող տաճարներում:
Տոնական պատարագը սկսվելու է երեկոյան ժամը 23:00-ին: Սուրբ երրորդության տաճարում պատարագը անց է կացնելու Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը:
Պատարագը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է հանրային հեռուստատեսության առաջին ալիքը:
Ավանդաբար պատրիարքը կարդալու է իր Սուրբ ծննդյան ճառը, որի ընթացքում սրբազնագույնը ուշադրություն կդարձնի կարևոր հարցերի վրա:
Ավելի ուշ, Սուրբ ծննդյան գիշերը ողջ Վրաստանում պատուհանների վրա վառվելու են մոմեր: Այս ավանդույթի հիմքը դրել է Իլիա երկրորդը: Մոմեր վառելով խորհրդանշվում է Հիսուս Քրիստոսի ծնունդը: