Ստրասբուրգում սուրբծննդյան շուկայի վրա հարձակումից հետո Ֆրանսիայում խստացվել են հակաահաբեկչական միջոցառումները
Ստրասբուրգում սուրբծննդյան շուկայի վրա հարձակումից հետո Ֆրանսիայում խստացվել են հակաահաբեկչական միջոցառումները: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը՝ հատուկ մամլո ասուլիսին:
Քրիսթոֆ Կաստաների տեղեկությամբ, հարձակման ժամանակ զոհվել է երեք մարդ, տուժել՝ 12-ը:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում սուրբծննդյան շուկայի վրա հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19:50-ին: 29-ամյա հարձակվողին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից:
Քրիսթոֆ Կաստաների մեկնաբանմամբ, հարձակվողի որոնողական գործողություններին մասնակցում է մոտ 400 իրավապահ: Գործողությանը ներգրավված է երկու ուղղաթիռ: