Ստրասբուրգի դատարանը օգոստոսյան պատերազմի գործով որոշումը կհրապարակի հունվարի 21-ին, այս գործում հաղթելու համար Վրաստանը շատ մեծ ջանքեր է գործադրել. Գոչա Լորթքիփանիձե
Ստրասբուրգի դատարանը օգոստոսյան պատերազմի գործով որոշումը կհրապարակի հունվարի 21-ին: Այս գործում հաղթելու համար Վրաստանը շատ մեծ ջանքեր է գործադրել,- այս մասին արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն հայտարարել է, գերատեսչության գործունեության 2020 թվականի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, Վրաստանը Ստրասբուրգ է ներկայացրել 700 ապացույց և վերլուծել նյութերը:
Նախարարը խոսել է նաև Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների գործի մասին, որի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանն արդեն որոշում է կայացրել և Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել 10 միլիոն:
Գոչա Լորթքիփանիձեի խոսքով, այս գործը նախարարների հանձնաժողովը քննարկում է բոլոր նիստերում և միջանկյալ բանաձևը ընդունվել է 2020 թվականի դեկտեմբերին:
«Մենք քիչ առաջընթաց ենք գրանցել, քանի որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել վճարման մասում Եվրոպայի խորհրդի միջնորդության կապակցությամբ: Հուսով ենք, որ այդ փոքր առաջընթացը կարտացոլվի մեծ առաջընթացի մեջ»,- հայտարարել է Գոչա Լորթքիփանիձեն:
Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարի խոսքով, Վրաստանի արդարադատության նախարարությունը շարունակում է համագործակցել Հաագայի դատարանի հետ:
«Այս ամենը նպատակ ունի նրանց պատասխանատվության ենթարկել Վրաստանի քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների համար»,- ասել է Լորթքիփանիձեն: