Գոչա Լորթքիփանիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին
Գոչա Լորթքիփանիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին

Արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին:

Ճանաչողական հանդիպմանը Գոչա Լորթքիփանիձեն Ռոզարիա Պուլիսին տեղեկացրեց Վրաստանում արդարադատության նախարարության ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումների մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Վրաստանի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու տեսանկյունից: Արդարադատության նախարարը շնորհակալություն հայտնեց ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին՝ Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործում կազմակերպության ներդրման համար:

Իր հերթին, Ռոզարիա Պուլիսը շնորհավորեց Գոչա Լորթքիփանիձեին՝ Միջազգային քրեական դատարանում (ICC) դատավոր ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրան:

Վրաստանի արդարադատության նախարարը և ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը քննարկել են Ստրասբուրգի դատարանի որոշումը օգոստոսյան պատերազմի գործի վերաբերյալ, որով Ռուսաստանը պատասխանատվություն էր կրում Աբխազիայի և Ցխինվալի շրջանի օկուպացիայի, վրացիների էթնիկական զտման, վրացի ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների և նրանց սպանությունների հետաքննության բացակայության համար:

Գոչա Լորթքիփանիձեն Ռոզարիա Պուլիսին տեղեկացրեց կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի ձեռքբերումների մասին և նշեց, որ հանցագործությունների այս տեսակի կանխարգելումը և հանրային հաստատությունների հաշվետվողականության բարձրացումը Վրաստանի կառավարության գերակայությունն է: Արդարադատության նախարարը Ռոզալիա Պուլիսին ներկայացրեց ազգային հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական սկզբունքները՝ հավելելով, որ փաստաթուղթը մշակելիս երկիրը հաշվի է առել GRECO-ի հանձնարարականները:

Ըստ Գոչա Լորթքիփանիձեի, Վրաստանի կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հաջողության մասին վկայում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների 2020 թվականի վարկանիշները:

Զրույցում անդրադարձ է եղել նաև քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և անչափահասների արդարադատության ազատականացմանն ուղղված քայլերին: