Գոչա Լորթքիփանիձեն ստեղծել է պատմություն, նա առաջին վրացին է, որը դարձել է Հաագայի դատարանի դատավոր. Արչիլ Թալակվաձե
Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն, իննը տարի ժամկետով ընտրվելով Հաագայի միջազգային քրեական դատարանի (ICC) դատավոր, ստեղծել է պատմություն, նա առաջին վրացին է, ով դարձել է Հաագայի դատարանի դատավոր,- այսպես է արձագանքել Թվիթերում Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, արդարադատության նախարար, Գոչա Լորթքիփանիձեին Հաագայի միջազգային դատարանի դատավոր ընտրելուն:
«Կրթություն, քրտնաջան աշխատանք և արդարությունը կարևոր են», – գրել է Արչիլ Թալակվաձեն Թվիթերի իր պաշտոնական էջում:
Հաագայի միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել նոր ընտրված դատավորների երդման արարողությունը: Վեց նոր ընտրված դատավորների հետ միասին երդում է տվել նաև Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն:
https://twitter.com/A_Talakvadze/status/1369694168784773122?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1369694168784773122%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Farchil-talakvadze-gocha-lortqifanidzem-istoria-sheqmna-is-pirveli-qartvelia-romelic-haagis-sasamartlos-mosamartle-gakhda%2F