Spiegel. Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակվողը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է

11:49, 21.12.2024

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակվողը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է։ Այս մասին հայտնում է «Spiegel»-ը։

Բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ մեղադրյալ Թալեբ.Ա.-ն, որը ձերբակալվել է դեպքի վայրում, «Այլընտրանք Գերմանիա» կուսակցության ակտիվ համակիրներից:

Ինչպես գրում է «Spiegel»-ը, Թալեբ.Ա.-ն ծնվել է Սաուդյան Արաբիայի Հուֆուֆ քաղաքում և 2006 թվականի մարտին եկել է Գերմանիա սովորելու։ 2016 թվականի հուլիսին նրան շնորհվել է փախստականի կարգավիճակ, քանի որ նրան մահապատժի են ենթարկել իսլամը մերժելու համար։

Ըստ հրապարակման՝ ամբաստանյալը կարող էր հոգեկան խնդիրներ ունենալ։

Տեղեկատվության համար՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Միջադեպի հետևանքով երկու մարդ մահացել է, 68-ը վիրավորվել են, որից 15-ը ծանր վիճակում են։

Նմանատիպ