«Սոկար Ջորջիա գազում» հայտարարում են, որ հիմնախնդիրը լուծված է և Աջարիայի տարածաշրջանում վաղը բնական գազի մատակարարումը կվերականգնվի
«Սոկար Ջորջիա գազ» ընկերության Աջարիայի մասնաճյուղի ղեկավար, Վախտանգ Բերիշվիլիի հայտարարությամբ, վաղը տարածաշրջանում բնական գազի մատակարարումը ամբողջությամբ կվերականգնվի:
«Առավոտյան ժամը 5:00-ին վերականգնվել է վնասված գազատարը և սկսվել է գազի մատակարարումը: Ներկայումս բոլոր կենտրոնական խողովակաշարերը ծանրաբեռնված են, բաժանորդներին առաքման վերականգնման գործընթացը յուրահատուկ է և մենք աստիճանաբար մատակարարում ենք թաղամասերին: Առաջին հերթին մենք միացնում ենք այն շրջաններում, որտեղ գտնվում են կովիդ հյուրանոցները, իսկ վաղը մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի»,- Վրաստանի առաջին ալիքին ասել է Վախտանգ Բերիշվիլին:
Աջարիայի և Գուրիայի բաժանորդներին երեկ առավոտից դադարեցվել է բնական գազի մատակարարումը, կենտրոնական մայրուղղու վնասման պատճառով:
Դեռ անհայտ է, թե որն էր վթարի պատճառը: