Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է օկուպացված Աբխազիայի դե-ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Ռուսաստանի նախագահի վարչության կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, հանդիպմանը քննարկել են երկկողմ սոցիալ-տնտեսական հարաբերությունները: Խոսքը վերաբերել է նաև այս հարաբերությունների խորացման հեռանկարներին:
Հանդիպումը կայացել է Սոչիում՝ Ռուսաստանի և Աբխազիայի «դիվանագիտական հարաբերությունների 11-ամյակի կապակցությամբ»: