Սիրիայում բախում է տեղի ունեցել Բաշար Ասադին աջակցող ուժերի և իրավապահների միջև, սպանվել է 14 ոստիկան

12:04, 26.12.2024

Սիրիայում բախում է տեղի ունեցել Բաշար Ասադին աջակցող ուժերի և ոստիկանության միջև։ Դեպքի հետևանքով 14 ոստիկան է զոհվել։ Սիրիայի ներքին գործերի նոր նախարարը «Telegram»-ում գրում է, որ բախման հետեւանքով տուժել է նաեւ տասը ոստիկան։ Նախարարը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բոլոր նրանց դեմ, ովքեր կհամարձակվեն խաթարել Սիրիայի անվտանգությունը կամ վտանգել նրա քաղաքացիների կյանքը։

Ավելի վաղ սիրիական պետական ​​լրատվամիջոցները հայտնել էին, որ ոստիկանությունը մեկ օրով «պարետային ժամ» է սահմանել Հոմս քաղաքում՝ տեղի ալավիական և շիա մահմեդական կրոնական համայնքների անդամների ցույցերից հետո անկարգությունների սկսվելուց հետո:

«Reuters»-ը գրում է, որ չի կարողացել պարզել ցուցարարների անկարգությունների պատճառը, թեև տեղացիները նշում են, որ ցույցերը կապված են վերջին օրերին ալավի անդամների նկատմամբ ճնշումների և բռնությունների հետ։ Ալավիները երկար ժամանակ համարվում էին Ասադին հավատարիմ։

Նմանատիպ