Սիրիայի հյուսիսում, Ազազ քաղաքում պայթել է ականապատված բեռնատար
Սիրիայի հյուսիսում, Ազազ քաղաքում պայթել է ականապատված բեռնատար

Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող Ազազ քաղաքում պայթել է ականապատված բեռնատար:

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տվյալներով, զոհվել է յոթ մարդ:

Կան նաև վիրավորներ, սակայն նրանց թիվն անհայտ է:

Պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք դեռևս չի ստանձնել :

Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Ազազ քաղաքը վերահսկում են Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի խռովարարները: