Մադրիդում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ

22:26, 20.01.2021

Առնվազն երկու մարդ է զոհվել Մադրիդում գտնվող շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:

Պայթյունի արդյունքում զգալիորեն վնասվել են շենքի մի քանի հարկեր:

Տեղում կենտրոնացված են փրկարարները, ովքեր փորձում են փրկել փլատակների տակ մնացած մարդկանց:

Պայթյունի պատճառը նախնական տեղեկություններով բնական գազի արտահոսքն էր:

Նմանատիպ