Սիրիայի Համա քաղաքում տոնածառի այրման պատճառով բողոքի ցույցեր են սկսվել
Սիրիայի Համա քաղաքում տոնածառի այրման պատճառով բողոքի ցույցեր են սկսվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ դիմակավորված զինված անձինք այրում են տոնածառը հիմնականում քրիստոնյաներով բնակեցված քաղաքի գլխավոր հրապարակում:
Իսլամիստական խմբավորումը, որը գլխավորել է Բաշար Ասադի դեմ ապստամբությունը, հայտարարել է, որ տոնածառի այրման մեղավորները օտարերկրյա զինյալներ են, և նրանք ձերբակալվել են։
Ցուցարարները պահանջում են արդարություն Սիրիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների համար։
«Մենք արդարություն ենք պահանջում քրիստոնյաների համար, եթե չենք կարողանում մեր երկրում ապրել մեր կրոնի համաձայն, ուրեմն դա արդեն մեր երկիրը չէ»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը։