Շնորհավորում եմ մեր ադրբեջանցի քաղաքացիների Նովրուզ բայրամը, գարնանամուտի այս գեղեցիկ տոնը. Իրակլի Ղարիբաշվիլի
Շնորհավորում եմ մեր ադրբեջանցի քաղաքացիների Նովրուզ բայրամը, գարնանամուտի այս գեղեցիկ տոնը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է ադրբեջանցի քաղաքացիներին Նովրուզ բայրամի կապակցությամբ:

Ինչպես սոցիալական ցանցում նշում է վարչապետը, Նովրուզ բայրամի տոնը նոր սկսբի, նոր կյանքի խորհրդանիշն է:

«Ես շնորհավորում եմ մեր ադրբեջանցի քաղաքացիների Նովրուզ բայրամը, գարնանամուտի այս գեղեցիկ տոնի առթիվ, որը խորհրդանշում է նոր տարվա, նոր կյանքի սկիզբը: Նրանցից յուրաքանչյուրին մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, առաջընթաց և բարեկեցություն»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: