Շնորհակալություն Վախտանգ Գոմելաուրիին, Գրիգոլ Լիլուաշվիլուն և բոլոր նրանց, ովքեր ի սկզբանե ներգրավված էին այս գաղտնի գործողությանը, իսկապես անցել ենք կամրջի եզրով. Իրակլի Ղարիբաշվիլի

Ես ուրախ չեմ որևէ մեկին ձերբակալելու համար, և, բնականաբար, մենք ուրախ չենք որևէ մեկին բանտում փակելու համար, բայց արդարությունը կատարվել է: Այսօր մենք ձերբակալեցինք նախագահ Սաակաշվիլիին, ով ամենամեծ ցավը պատճառեց մեր ժողովրդին, – այս մասին նախընտրական քարոզարշավի փակման արարողության ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով ՝ 300 հազար մարդու դատել են, հազարավոր մարդկանց զրկել են սեփականությունից, տներից ու բիզնեսից:

«Հարյուրավոր մարդիկ գնդակահարվեցին ուղիղ փողոցներում: Սրան գումարվեց բնականաբար այն անմարդկային վերաբերմունքը, խոշտանգումները, տառապանքները, որը մեր երկրում կյանքն անտանելի էր դարձրել: Այդպիսի մարդուն ու այս ամենի ստեղծող պարոն Սաակաշվիլիին այսօր ձերբակալեցին ու տարան բանտ: Մենք դա նրան խոստացանք: Մենք խոստացանք, որ եթե նա համարձակվի ոտք դնել մեր տարածք, անշուշտ կձերբակալվեր:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Վախտանգ Գոմելաուրիին, պարոն Գրիգոլ Լիլուաշվիլիին և բոլոր այն մարդկանց, ովքեր, ես կասեի, ներգրավված էին այս գաղտնի գործողության մեջ հենց սկզբից: Մանրամասները այս փուլում չեն կարող բացահայտվել, իրավապահները մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն մեր բնակչությանը, բայց եթե այլկերպ ասենք, մենք իսկապես անցանք կամրջի եզրով», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: