Շատ մեծ բան է, երբ Մեսիի և Ռոնալդուի դարաշրջանում ճանաչվում ես լավագունը. Լևանդովսկի
Շատ մեծ բան է, երբ Մեսիի և Ռոնալդուի դարաշրջանում ճանաչվում ես լավագունը. Լևանդովսկի

Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին:

«Ես ուրախ եմ և գոհ: Սա հիանալի օր է իմ և իմ ակումբի համար», – Լևանդովսկիի խոսքը մեջբերում է «Բավարիան»: – Այս մրցանակը պատկանում է իմ ընկերներին, «Բավարիայի» մարզիչներին և Լեհաստանի հավաքականին:

Դա շատ բան է նշանակում, երբ դու դառնում ես լավագույնը Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանում: Հիանալի զգացողություն է»,- հայտարարել է տարվա լավագույն խաղացողը:

2019/20 մրցաշրջանում լեհ հարձակվողը 47 խաղում խփել է 55 գոլ, իսկ ընթացիկ մրցաշրջանում 17 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: