«Բավարիան» նոր մարզիչին կներկայացնի ապրիլի վերջին
«Բավարիան» նոր մարզիչին կներկայացնի ապրիլի վերջին

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, թե երբ է գերմանական ակումբը ներկայացնելու նոր գլխավոր մարզիչին։ Նա բացառել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի թեկնածությունը։

«Մրցաշրջանի վերջում Յուպ Հայնկեսը կհեռանա «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ «Բավարիան» նոր մարզիչին կներկայացնի ապրիլին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք հանգիստ ենք և չենք շտապում այդ հարցով։ Գլխավոր նախապայմաններից է, որ մարզիչը խոսի գերմաներեն։ Այդպես էլ կլինի։

Մենք բանակցել ենք մի քանի գերմանացի մասնագետների հետ, որոնց թվում էր նաև Թոմաս Տուխելը։ Նա հայտնեց մեզ, որ պայմանագիր է կնքել այլ ակումբի հետ։ Պարզապես պետք է հասկանալ այդ փաստը, դա խնդիր չէ մեզ համար»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է Լոնդոնի «Արսենալը»։