ՖԻՖԱ-ն հայտարարել է տարվա լավագույն մարզիչի թեկնածուներին
ՖԻՖԱ-ն հայտարարել է տարվա լավագույն մարզիչի թեկնածուներին

Ֆուտբոլի միջազգային դաշնությունը (ՖԻՖԱ) սեփական թվիտերի էջում հրապարակել է 2018 թվականի լավագույն մարզիչի մրցանակին հավակնող թեկնածուների ցուցակը:

Մրցանակի համար պայքարելու է 11 մասնագետ, այստեղից հինգը աշխատում է հավաքականում, իսկ վեցը ներկայացնում են ակումբները:

Ցուցակը հետևյալն է.

Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»)

Զլատկո Դալիչ (Խորվաթիայի հավաքական)

Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական)

Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)

Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)

Ռոբերտո Մարտինես (Բելգիայի հավաքական)

Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)

Գարեթ Սաութգեյթ (Անգլիայի հավաքական)

Էռնեստո Վալվերդե («Բարսելոնա»)

Զինեդին Զիդան («Ռեալ»)

Ստանիսլավ Չերչեսով (Ռուսաստանի հավաքական)