Շարունակելու ենք տնտեսության, կրթության համակարգի աշխատանքը, ընթանում է քաղաքական գործընթաց, համապատասխանաբար չունենք ոչ մի հիմք և ցանկություն, այսօր սահմանափակենք դա. Գիորգի Գախարիա
Շարունակելու ենք տնտեսության, կրթության համակարգի աշխատանքը, ընթանում է քաղաքական գործընթաց, համապատասխանաբար չունենք ոչ մի հիմք և ցանկություն, այսօր սահմանափակենք դա,- այս մասին միջգերատեսչական խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, պետք է բարձրացվի բոլոր համապատասխան ծառայությունների պատասխանատվությունը, որպեսզի գործընթացները չդառնան բարդ կառավարելի:
«Մենք բացարձակապես մտածված ենք իրականացրել բոլոր քայլերը: Շարունակելու ենք տնտեսության աշխատանքը, կրթության համակարգի աշխատանքը, ընթանում է քաղաքական գործընթաց, համապատասխանաբար չունենք ոչ մի հիմք և ցանկություն, այսօր սահմանափակենք դա, սակայն մյուս կողմից դա կառաջացնի այն, որ պետք է բարձրացվի բոլոր համապատասխան ծառայությունների պատասխանատվությունը, այլկերպ ամեն բան կլինի բարդ կառավարելի», – ասաց Գիորգի Գախարիան:
Վարչապետի պարզաբանմամբ, չնայած նրան, որ կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին հիմնախնդիրներ չեն առաջացել, դա չի նշանակում, որ առողջապահական համակարգի ռեսուրսներն անսահմանափակ են:
Կառավարության ղեկավարի հայտարարությամբ, հաստատությունները պետք է դրսևորեն պատախանատվություն, իրականացնեն ջերմասքրինինգ, ապահովեն ախտահանիչ միջոցները և վերահսկեն սեփական աշխատակիցներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում բժիշկները կարողանան արագ արձագանքել:
«Չնայած նրան, որ մենք այսօր այս աճող թվի և վարակի արագ տարածման կառավարելու խնդիրներ չունենք, դա չի նշանակում, որ առողջապահական համակարգի ռեսուրսներն անսահմանափակ են: Մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ ցանկացած ռեսուրս և, առաջին հերթին առողջապահական համակարգի ռեսուրսն ունի իր սահմանափակումները, որոնք մենք պետք է հաշվի առնենք: Սահմանափակումներից խուսափելու համար մենք պետք է հետևենք հիմնական պահանջներին՝ շնչադիմակ, հեռավարություն, հիգիենայի նորմեր և տարեցների խնամք, հատկապես Աջարիայում: Մենք ոչ մեկին չենք ասում, որ տանը մնա, սակայն տարեցներին կասենք, որ մնան տանը: Հաստատությունները պետք է ունենան իրենց պատասխանատվությունը, պետք է իրականացնեն ջերմասքրինինգ, ապահովեն ախտահանող միջոցներ և վերահսկեն իրենց աշխատողներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում բժիշկներն արագ արձագանքեն»,- ասել է Գիորգի Գախարիան