Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել

11:54, 05.12.2023

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում։

Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերաիան և խորհրդարանի անդամ Քեթևան Թուրազաշվիլին։

Նմանատիպ