Ափամերձ պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակցել են Անթալիայում անցկացված ուսումնական դասընթացներին

15:20, 21.07.2026

Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ափամերձ պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակցել են Թուրքիայի Հանրապետության Անթալիա քաղաքում՝ Թուրքիայի ափամերձ պահպանության կրթական-ուսումնական կենտրոնում անցկացված «Սպայի/միչմանի հերթապահության որակավորման» և «Արագընթաց մոտորանավակի կառավարման» ուսումնական դասընթացներին:

Դասընթացները ներառում էին տեսական և գործնական ուսուցում և նպատակ ունեին բարձրացնելու ափամերձ պահպանության դեպարտամենտի աշխատակիցների մասնագիտական որակավորումն ու խորացնելու գործնական հմտություններն ու գիտելիքները:

Ուսուցումն անցկացվել է Թուրքիայի Հանրապետության ափամերձ պահպանության հրամանատարության կազմակերպմամբ: Դասընթացների ավարտից հետո դեպարտամենտի ներկայացուցիչներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր:

Տեղեկատվությունը տարածում է սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ