Վրաստանի պետական սահմանը խմբակային եղանակով ապօրինի հատելու փորձի փաստով օտարերկրյա ինը քաղաքացու են ձերբակալել

14:21, 21.07.2026

Վրաստանի ներքին գործերի սահմանային ոստիկանության օպերատիվ-հետաքննչական դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանի պետական սահմանը խմբակային եղանակով ապօրինի հատելու փորձի փաստով օտարերկրյա ինը քաղաքացու են ձերբակալել:

Վրաստանի սահմանային ոստիկանության տեղեկացմամբ՝ իրավապահների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները, սահմանային-ստուգիչ անցակետը շրջանցելով, «Սարփի» սահմանային սեկտորի պահպանվող հատվածում ապօրինի փորձում էին անցնել Թուրքիայի Հանրապետություն:

Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև հինգ տարի ժամկետով:

Նմանատիպ