ՆԳՆ-ն նարկոհանցագործության մեղադրանքով երկու անձի է ձերբակալել

14:46, 21.07.2026

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Գլդանի-Նադձալադևիի գլխավոր վարչության աշխատակիցները խմբակային եղանակով առանձնապես խոշոր չափերով նարկոտիկային միջոցի ապօրինի ձեռքբերման-պահման և իրացմանն օժանդակելու մեղադրանքով օտարերկրյա երկու քաղաքացու են ձերբակալել: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն:

Գերատեսչության հաղորդմամբ՝ քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-րդ պրիմ հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

«Իրավապահները Թբիլիսիում մեղադրյալների անձնական և ժամանակավոր բնակության բնակարանի խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերով նարկոտիկ, այդ թվում՝ իրացման համար փաթեթավորված 331 կապոց «մարիխուանա» տեսակի նարկոտիկային միջոց:

Իրավապահների կողմից առգրավվել են նաև նարկոտիկային միջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր», – նշված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ:

Նմանատիպ