Քննչական ծառայությունը բացահայտել է 19 տոննա ժամկետանց և առողջության համար վտանգավոր մսամթերքի իրացման փաստ

15:40, 21.07.2026

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Վրաստանի դատախազության հետ համակարգմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, առողջության համար վտանգավոր արտադրանքի իրացման փաստով մեկ անձի քրեական պատասխանատվության են ենթարկել:

Քննչական ծառայության տեղեկատվությամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը օտարերկրյա քաղաքացուց ձեռք է բերել 19 տոննա ժամկետանց և առողջության համար վտանգավոր սառեցված տավարի մսամթերք, որը պահում էր Թբիլիսիի սառնարանային պահեստներից մեկում և փուլ առ փուլ տեղափոխում իր մսի խանութ՝ վաճառքի նպատակով:

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մեղադրյալին պատկանող խանութից և սառնարանային պահեստից որպես իրեղեն ապացույց առգրավել են մեծ քանակությամբ ժամկետանց արտադրանք:

Նմանատիպ