Շալվա Պապուաշվիլին գրառում է կատարել Ադրբեջանի դեսպանատանը բացված ցավակցական մատյանում
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրառում է կատարել Ադրբեջանի դեսպանատանը բացված ցավակցական մատյանում:
Շալվա Պապուաշվիլին խորը ցավ է հայտնել «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի կործանման կապակցությամբ և իր աջակցությունը հայտնել Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։
Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռը։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 38 մարդ: Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ և 62 ուղևոր։